2016թ. ՀՀ բյուջեից օգնություն կտրամադրվի մոտ 5.9 հազար ծերերի։ Ինչպես նոյեմբերի 18-ին ՀՀ խորհրդարանում 2016թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, աջակցություն կցուցաբերվի Երեւանի 5 ծերանոցների 1210 ծերերին։ «Առաքելություն Հայաստան» ՀԿ օգնությամբ տնային պայմաններում սոցիալական ծառայություններ կմատուցեն երեւանաբնակ 1500 միայնակ ծերերի եւ մարզաբնակ 4200 տարեց քաղաքացիների։

Թեմա
Տեղադրություն




























