Թուրքիայում զինվորները  սպանված քուրդ կին զինյալի դիակի նկատմամբ կրկին անմարդկային քայլեր են իրականացրել։

Քրդական Ozgur-Gundem կայքի փոխանցմամբ՝ սոցկայքերում թուրք զինվորներից մեկը սպանված քուրդ կին զինյալի լուսանկար է տեղադրել։  Լուսանկարում զինվորը զինվորական կոշիկով սեղմում է սպանված կին զինյալի ճակատը։  Լուսանկարում երեւում է, որ կին զինյալի դիակը պղծված է։

Նշենք, որ վերջին շրջանում թուրք զինվորների ու ոստիկանների շրջանում տարածում է գտել քուրդ զինյալների կամ ակտիվիստների դիակները պղծելն ու դրանց տեսագրությունը կամ ֆոտոն սոցկայքերում տարածելը։