Սվետլանա Հ.-ն դատարանի առաջ է կանգնել դիտավորությամբ Լաուրա Մ.-ին քարով հարվածելու եւ նրան ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար:
Արարատի բնակչուհի 51-ամյա Սվետլանան 2014թ. դեկտեմբերի 12-ին, Երեւանի Կասյան եւ Հակոբյան փողոցների խաչմերուկում գտնվող գյուղատնտեսական շուկայի թիվ 10 տաղավարի մոտ տեսնելով Լաուրային՝ դիտավորությամբ քարերով հարվածել է նրան:
Սվետլանա Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 118 հոդվածով՝ ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Սվետլանա Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:





























