«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՍԱՍ սուպերմարկետների ցանցի սեվականատեր Արտակ Սարգսյանը «ՍԱՍ-ի աշխատակիցների առաջ պայման է դրել ութական «այո» բերել սահմանադրական հանրաքվեի համար՝ ներկայացնելով 8 ընտրողի անձնագրի պատճեն։
Երեկ ՍԱՍ-ի աշխատակիցներից «ՀԺ»-ին ահազանգել են, որ պայմանը չկատարողներին սպառնում են աշխատանքից ազատել։ «Այն աշխատակիցներին, որոնք հանրապետության մարզերից են, նույնպես հրահանգված է ութական ընտրողի անձնագրի պատճեն ներկայացնել։ Այս ընտրողներին ավտոմեքենաներով կտեղափոխեն մայրաքաղաքի տեղամասեր քվեարկության»,-ասել է ՍԱՍ-ի աշխատակիցը։ Պատգամավորից երեկ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։
Հիշեցնենք, որ 2012թ. Աժ ընտրություններից հետո Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդներն արձանագրել էին, որ «ԱԱՍ»-ի աշխատակիցները քվեարկել են Արտակ Սարգսյանի՝ մեծամասնականով առաջադրված ընտրատարածքում։ 2013թ. Երեւանի ավագանու ընտրություններից առաջ Սարգսյանն իր աշխատողներին ուղարկում էր Տարոն Մարգարյանի քարոզարշավին եւ հրահանգել էր քվեարկել Մարգարյանի օգտին: 2013թ նախագահական ընտրություններում էլ Արտակ Սարգսյանը «ՍԱՍ»-ի աշխատակիցներին վերահաշվառել էր Արաբկիր վարչական տարածքում՝ նրանց քվեները վերահսկելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























