ԱՄՆ պետքարտուղարությունը մինչեւ 5 մլն դոլար կվճարի «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդներից մեկի՝ Մուհամեդ ալ Շիմալիի մասին տեղեկատվության համար: Այս մասին հաղորդում է Պետքարտուղարության կայքը:

Պետքարտուղարության տվյալներով, Ալ Շիմալին ԻՊ-ի նեգաղթի եւ լոգիստիկայի հարցերի կոմիտեի ղեկավարներից մեկն է եւ պատասխանատու է օտարերկրյա գրոհայինների՝ Թուրքիայի Գազիանթեփ քաղաքից Սիրիայի Ջերաբլուս քաղաք փոխադրման համար:

«Ալ Շիմալին եւ ԻՊ-ի նեգաղթի եւ լոգիստիկայի հարցերի կոմիտեի համակարգում են մաքսանենգությունը, ֆինանսական փոխանցումները, Եվրոպայից, Հյուսիսային Աֆրիկայից եւ Արաբական թերակղզուց Իրաք եւ Սիրիա ապրանքների մատակարարումները»,-ասված է հաղորդագրությունում, փոխանցում է Lenta-ն:

Պետքարտուղարության դիվանագիտական անվտանգության բյուրոն 1984-ից իրականացնում է «Պարգեւատրում հանուն արդարության» ծրագիրը: Այդ օրից ավելի քան 80 մարդու վճարվել է ավելի քան 125 մլն դոլար, որոնք օգտակար տեղեկատվություն են փոխանցել ահաբեկիչների մասին: