Պայթուցիկ սարքը, որի օգնությամբ ահաբեկիչները պայթեցրել են A321 օդանավը, նման է եղել այն ռումբին, որն օգտագործվել է 1999 թվականին Մոսկվայումշենքեր պայթեցնելու համար, գրում է «Կոմերսանտը»:

Թերթի աղբյուրները ուշադրություն են հրավիրել նրա վրա, որ ռումբը գործի գցելու մեխանիզմը շատ նման է  Մոսկվայում 1999-ի սեպտեմբերի 8-ին եւ 13-ին  Գուրյանովի փողոցում եւ Կաշիրյան մայրուղում բնակելի շենքերը պայթեցնելու համար օգտագործված ռումբերին:

Պարբերականը նշում է, որ չնայած ահաբեկչության մասին ԱԴԾ զեկույցին, քննչական մարմինները դեռեւս տեղի ունեցածի առթիվ գործ չեն հարուցել:

Ռումբի լուսանկարը հրապարակել են ԻՊ-ի գրոհայինները: Բացի այդ, նրանք հայտարարել են, որ սկզբում պատրաստվում էին պայթեցնել արեւմտյան ավիաուղիների օդանավը, բայց հետո իրենց թիրախ են ընտրել ռուսական ուղեւորատար օդանավը: