Աֆղանստանի Բագլան նահանգի Մարկազի քաղաքի ոստիկանական բաժանմունքներից մեկում պայթյուն է որոտացել, որի հետեւանքով վիրավորվել է առնվազն 6 մարդ: Այս մասին հաղորդում է աֆղանական Hama Press գործակալությունը:
Պայթյունի պատճառների մասին դեռ տեղեկատվություն չկա: Երկրի իշխանությունները չեն մեկնաբանում տեղի ունեցածը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:





























