Ամերիկյան Քոլորադո նահանգի Մոնտե Վիստա քաղաքի մոտ ահազանգով ժամանած ոստիկանությունը մայրուղու վրա տասնյակ վիրավոր ոչխարների է հայտնաբերել: Ճանապարհին ընկած է եղել նաեւ համարանիշ, հաղորդում է 9News հեռուստաալիքը:

Կես ժամվա ընթացքում իրավապահները պարզել են կասկածյալին, որն իր ամենագնացով վրաերթի է ենթարկել ոչխարներին ու դիմել փախուստի: 47-ամյա կինը կալանավորվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու, ապահովագրության բացակայության եւ դեպքի վայրը լքելու մեղադրանքներով, հաղորդում է Gazeta-ն:

Կապիտան ջորջ Դինգֆելդերը հայտնել է, որ ոստիկանությունը փորձում է պարզել, թե ինչպես է կինը կարողացել սպանել 38 կենդանու, վիրավորել եւս 12-ին եւ հեռանալ դեպքի վայրից վնասված մեքենայով: