Բելգիական DH պարբերականը հրապարակել է ոմն Հասնա Աիթբուլահսենի լուսանկարը, որը ենթադրաբար Փարիզի Սեն Դենի արվարձանում ոստիկանական գործողությունների ժամանակ իրենց պայթեցրած մահապարտն է, փոխանցում է Gazeta-ն։
Պարբերականի տեղեկություններով՝ աղջիկը 26 տարեկան է եղել, համակված էր ջիհադի գաղափարներով եւ սոցցանցերում հայտնում էր Սիրիա մեկնելու իր մտադրության մասին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանական գործողությունների ժամանակ իրենց պայթեցրած կինը Ֆրանսիայի պատմության մեջ առաջին մահապարտն կին է։
Նա նաեւ ներգրավված է եղել նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններում։





























