Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, նոյեմբերի 18-ին, ժամը 23.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Եղվարդ-Երեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում H-4 ավտոճանապարհին Եղվարդ-Երեւան հատվածում (4-րդ կմ) «Mercedes» մակնիշի 34 TS 400 համարանիշի (վարորդ` Ա. Մ., ծնվ. 1990 թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել գազի խողովակին, ինչի հետեւանքով գլորվելով հայտնվել է դաշտամիջյան հատվածում:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդ Ա. Մ.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարներն օգնել են ավտոմեքենան բարձրացնել ավտոքարշակին, անջատել են մարտկոցը եւ փակել գազի բալոնի փականը:





























