ԱՄՆ Կոլորադոյի նահանգի Դենվեր քաղաքում 2 մարդ է վիրավորվել բանկը կողոպտած հանցագործների փախուստի ժամանակ, գրում է Denver Post-ը։ Հանցագործները նրանցից մեկից խլել էին մեքենան եւ դիմել փախուստի, իսկ երկրորդ անձը վիրավորվել էր հրազենային զենքից ավտոբուսի կայանատեղիում։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները։ Կողոպտիչներից մեկին ձերբակալել են, փոխանցում է Gazeta-ը։

Նշվում է, որ չարագործները եղել են «Ճիչը» ֆիլմի ուրվականի դիմակներով։