Աշտարակի Աղձք համայնքում գտնվող կաթ գործարանի մոտակայքում տղամարդու դի է հայտնաբերվել:  Ավելի ուշ պարզվել է նրա ինքնությունը: Նա Բյուրական գյուղի բնակիչ էր, 65 տարեկան: 

NEWS.am-ը տեղեկացել է, որ դիակի վրա կան  վնասվածքներ, սակայն մահվան  հանգամանքները դեռ հայտնի չեն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն: