Նորքի հոգեբուժական կենտրոնում նոյեմբերի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ  Կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող  հիվանդներից մեկին նոյեմբերի 18-ին աշխատակիցները հայտնաբերել են  սանհանգույցում` սավանով կախված:

Նա 26 տարեկան էր, ով արդեն տասը օր գտնվում էր կենտրոնում: Նախնական տեղեկություններով` երիտասարդն ինքնասպանություն է գործել:  Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական  փորձաքննություն, կատարվում է  քննություն: