Գերմանական KfW բանկի կողմից տրված վարկի շրջանականերում խնայված միջոցներով հատուկ ավտոմոբիլային տեխնիկա ձեռք կբերվի: Նման որոշում է կայացրել Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 19-ի նիստում:

Նշվել է, որ «Գյումրի-2» ենթակայանի վերականգնման համար գերմանական KfW բանկը 14,6 մլն եվրոյի վարկ է տրամադրել, որից խնայվել է 1,5 մլն եվրոն: Վարկային պայմանագիրը ստորագրվել էր 2009 թվականին ՀՀ կառավարության, KfW բանկի եւ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության միջեւ: Այդ միջոցներով ենթակայանի համար տեխնիկա (վերամբարձ կռունկ եւ այլն) ձեռք կբերվի: