Հայաստանը կթեթեւացնի ներկրվող հումքի արտադրության համար տուրքերը: Համապատասխան որոշումը ՀՀ կառավարությունը կայացրել է իր այսօրվա՝ նոյեմբերի 19-ի նիստում:

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը պարզաբանել է, որ եթե հումքի համար տուրքն ավելի մեծ է, քան պատրաստի արտադրանքի գինը, բիզնեսի համար մեկ տարով հետաձգվում է վճարումը, որպեսզի այն վերամշակի հումքը եւ ավելի ցածր տուրք վճարի (ասենք, եթե նա ներմուծեր ոչ թե հումք, այլ պատրաստի արտադրանք):