Նպատակային ծրագրով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են առնվազն 3 տարի աշխատել ուղեգրով։ Այս մասին ասված է «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագծում, որը հավանություն է ստացել նոյեմբերի 19-ին  կայացած Կառավարության նիստում։

Այդ ուսանողները ընդհանուրից առանձին փոքրաքանակ ընդունելության մրցույթ կանցնեն։ Սակայն եթե ավարտելուց հետո շրջանավարտը հրաժարվի 3 տարի ուղեգրով աշխատելուց, ապա պարտավոր է լինելու վճարել ուսման վարձի  եւ ստացած կրթաթոշակի կրկնակի չափը։ Նպատակային կրթության սահմանման մեջ ներառվելու է պետության համար առաջնային մասնագետների պատրաստումը եւ բարձր լեռնային եւ սահմանամերձ գյուղերի համար կադրեր պատրաստելը։