Այսօր՝ նոյեմբերի 19-ին, կառավարության նիստի ժամանակ, մինչեւ օրակարգային հարցերին անցնելը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորել է ներկաներին՝ նիստից հետո այլ մուտքերով դուրս չգալ եւ հաղորդակցվել լրագրողների հետ:
«Մենք որդեգրել ենք բաց եւ թափանցիկ գործելաոճ: Պետք է ազնվորեն եւ պարբերաբար հանրությանը ներկայացնել մեր անելիքները, կատարած աշխատանքները, ակտիվորեն շփվելով լրատվամիջոցների հետ: Հորդորում եմ բոլոր նախարարներին՝ ավելի ակտիվ եւ նախաձեռնող եղեք այս հարցում: Մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք եւ պետք է դա ապացուցենք մեր վարքով եւ գործով»,-ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ կառավարության նիստերից հետո բազմաթիվ լրագրողներ սպասում են նախարարներին եւ պետք է օգտագործել այդ առիթը հանրության հետ եւս մեկ անգամ հաղորդակցվելու, հարցեր պարզաբանելու համար եւ ոչ թե դուրս գալ այլ մուտքով:





























