Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը չորեքշաբթի ուշ երեկոյան վեց ժամ ուշացումով է ժամանել Տալլին, քանի որ Airbus A320-211 օդանավը վթարային վայրէջք էր կատարել Բեռլինում, հինգշաբթի հայտնել է Delfi պորտալը:
Չորեքշաբթի Lufthansa ավիաընկերության օդանավը, որը Ֆրանկֆուրտից Տալլին էր թռչում, վայրէջք էր կատարել Բեռլինում, քանի որ օդանավի ճակատային ապակին ճաքել էր պատճառով: Այդ օդանավում էր նաեւ Իլվեսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Իլվեսը Գերմանիայով տուն էր վերադառնում Շվեյցարիայից, որտեղ Ցյուրիխի համալսարանում դասախոսություն էր կարդացել եվրոպական անվտանգության ու միգրացիոն ճգնաժամի մասին: Lufthansa ընկերության Airbus A320-211 օդանավն արդեն Լեհաստանի օդային տարածքում էր, երբ անձնակազմը օդաչուների խցիկի ճակատային ապակու վրա ճաք է հայտնաբերել, ու կապիտանը որոշել է շրջել օդանավն ու վայրէջք կատարել Բեռլինում: Այնտեղ օդանավը փոխարինել են մեկ այլ օդանավով, որը Տալլին է ժամանել վեց ժամ ուշացումով:





























