Եգիպտոսի Հուգադա քաղաք թռչող լեհական օդանավը զննելուց հետո այնտեղ պայթուցիկ սարք չեն գտել: Այս մասին հայտնել են Բուլղարիայի Բուրգասի օդանավակայանում, որտեղ օդանավն արտակարգ վայրէջք է կատարել, հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ռումբի մասին ահազանգը ստացվել է օդանավի 64-ամյա ուղեւորի կողմից: Բոլոր ուղեւորներին տարհանել են օդանավից, իսկ ոստիկանությունը շրջափակել է օդանավակայանի շենքը, հաղորդում է Gazeta-ն:





























