Հայաստանի կառավարության որոշմամբ նոյեմբերի 23-ին ժամը 11.00-ին Ազգային ժողովում կգումարվի արտահերթ նիստ։
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, կառավարության նիստի ժամանակ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են արդեն առաջին ընթերցմամբ ընդունված հարցեր, ինչպես նաեւ եւս երկու միջազգային պայմանագիր։





























