Իշխանություններից դժգոհությունը պետք է չկապել Սահմանդրական փոփոխության հետ, հանրաքվեին քվեարկել չի նշանակում իշխանությանը «այո» կամ «ոչ» ասել։ Այս մասին այսօր` նոյեմբերի 19–ին, «Այո»–ի եւ «Ոչ»–ի ճամբարների մասնակցությամբ «Իրապատում» հաղորդման շրջանակում Շիրակի մարզի Արթիկ համայքնի բնակիչների հետ զրույցում ասաց «Այո»–ի ճակատը ներկայացնող ՀՅԴ անդամ, ազատամարտիկ Արթուր Եղիազարյանը։
Գյուղացիները նրա հետ համաձայն չէին, պնդում էին, որ սահմանդրական փոփոխությանը «ոչ» ասելով «ոչ» են ասելու իշխանությանը, քանի որ հենց այսօրվա իշխանությունն է մեղավոր արտագաղթի ահագնացող տեմպերի համար։
ԱԺ ՀՀԿ խմբակցության Սամվել Ֆարմանյանը նույնպես արթիկցիներին վստահեցրեց, որ կարծիքը, թե սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելով, փոխելու են իշխանությունը, թյուր է։
«Սա ոչ նախագահի, ոչ էլ Ազգային ժողովի ընտրություն է։ Կամ կշարունակենք ապրել նոր Սահմանադրությամբ, կան հին»,– ասաց Սամվել Ֆարմանյանը։





























