Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Երեւանի Շինարարների փողոցի թիվ 8 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 36-ամյա Հարություն Զ.-ին եւ հրավիրել Անահիտ Մ.-ին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ Հարություն Զ.-ն թիվ 27 երթուղու ավտոբուսում գողացել է Անահիտ Մ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Հարություն Զ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:





























