Բելգիան 400 մլն եվրո կուղղի ահաբեկչության դեմ պայքարին: Այս մասին հայտարարել է թագավորության վարչապետ Շառլ Միշելը:

«2016 թվականի բյուջեում փոփոխուոյթւններ կարվեն. Լրացուցիչ 400 մլն եվրո կուղղվի ահաբեկչության դեմ պայքարին: 2015-ին այդ նպատակով տրամադրվել է 200 մլն եվրո: 40 մլն եվրո կտրամադրվի պետական անվտանգությանը եւ 100 մլն եվրո՝ պաշտպանությանը»,-ընդգծել է վարչապետը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, նրա խոսքով, կառավարությունը մտադիր է նոր օրենքներ ընդունել, որոնք կօգտագործվեն համացանցում ահաբեկչության դեմ պայքարի համար: