Բելգիայում միանգամից մի քանի կոմունաներում 7 խուզարկություն է տեղի ունեցել, որոնց ընթացքում ոստիկանությունը մեկ տղամարդու է ձերբակալել: Ոստիկանության գործողությունն այս պահին շարունակվում է:
Ոստիկանությունը փնտրում է Փարիզի Stade de France մարզադաշտի մոտ իրեն պայթեցրած ահաբեկիչներից մեկին՝ Բիլալ Հադֆիին աջակցող մարդկանց, հաղորդում է RBTF-ը:
Հայտնի է, որ Բիլալը պատերազմել է Սիրիայում իսլամիստների կողմից եւ գտնվում էր բելգիական ոստիկանության «800» ցուցակում: Խոսքն այն անձանց ցանկի մասին է, որոնք Բելգիայի քաղաքացի են եւ պատերազմում են Սիրիայում իսլամիստների կողմից:





























