Ուկրաինայում՝ Կիեւի մոտակայքում, թալանել են նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկայի կալվածքը, փոխանցում է tsn.ua-ն։

Շինությունն այնպիսի տեսք ունի, ասես կրակոցների տակ է մնացել. կոտրված են առանձնատան ապակիները, ավերվել է մանրահատակը, պոկել են դռներն ու երեսպատումը։

Տուժել է նաեւ Պշոնկայի Սուխոլուչիեի ամառանոցը։ Այնտեղից գողացել են թանկարժեք կահույքը, ջահերն ու սանտեխնիկան։

Հաղորդվում է, որ 2014թ. փետրվարին օբյեկտներն անցել էին «Աջ սեկտորի» հսկողության տակ, որից հետո դրանք հանձնել էին ուժայիններին։ Նախկին գլխավոր դատախազի ամառանոցն ու ունեցվածքը չէր հսկվում։