Երիտասարդ գրագետ կադրերը անգործ են, իսկ Գալուստ Սահակյանը Ազգային ժողովի նախագահ է դարձել: Այս մասին այսօր` նոյեմբերի 19-ին, սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «Իրապատում» հաղորդման շրջանակում Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը ասաց արթիկցի տարեց մի տղամարդ:
«Էնքան լավ երիտասարդ կադրեր ունեինք ընչիա Գալուստ Սահակյանին թողել Ազգային ժողովում»,-ասաց նա:
Գյուղացիներից մեկը որը փորձում էր հանդարտեցնել համագյուղացուն, պատասխանեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի փոխարեն, որին ուղղված էր հարցը. «Ըդիկ աստավկա է գնացել, գործի տեղ չունի, տվել են»:





























