ՕՊԵԿ-ի նավթային «զամբյուղի» (OPEC Reference Basket of crudes) գինը նվազել է 0,25 դոլարով կամ 0,65 տոկոսով եւ կազմել 38,04 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Սա 2004 թվականի դեկտեմբերի 1-ից հետո նավթի գնի ամենացածր ցուցանիշն է:
ՕՊԵԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն, մեկ բարել նավթի միջին գինը 2014-ի նոյեմբերին կազմել է 41,39 դոլար, 2015-ին՝ 51,39 դոլար:
2014-ին նավթային «զամբյուղի» միջին գինը կազմել է 96,29 դոլար, 2013-ին՝ 105,87 դոլար:
2012-ին այդ ցուցանիշը կազմել է 109,45 դոլար, 2011-ին՝ 107,46 դոլար, 2010-ին՝ 77,45 դոլար:
Ռեկորդը սահմանվել է 2008-ի հուլիսի 3-ին՝ 140,73 դոլար՝ մեկ բարելի դիմաց:




























