Վանաձորի համար 1 հատուկ դպրոցի տարիների երազանքն իրականություն է դարձել. Դպրոցն արդեն սեփական ավտոբուս ունի, որով կտեղափոխվեն աշակերտները:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար նախատեսված դպրոցը, որը տարածաշրջանում միակն է,  այսուհետեւ սաներին սեփական փոխադրամիջոցով է տեղափոխելու:

«Գրանդ Քենդի» ընկերության նախագահ Կարեն Վարդանյանը դպրոցին նվիրել է 33 միլիոն դրամ արժողությամբ եւ 27 ուղեւորի համար նախատեսված ISUZU ճապոնական մակնիշի ավտոբուս: Դպրոցն այսօր ունի մոտ 80 աշակերտ:

Սեփական փոխադրամիջոցը կնպաստի աշակերտների թվի աճին, քանի որ երեխաները նաեւ հարակից գյուղերից կգան: