Նոյեմբերի 11-ին ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ կոտրել են Արեւաբույր գյուղի գյուղապետարանի պատուհանների ապակիները:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ պատուհանը հրել-բացելով` ապօրինի մուտք են գործել գյուղապետարանի մասնաշենքի 1-ին հարկում գտնվող բուժմանկաբարձական կետ, գողացել ներարկիչներ, այնուհետեւ մասնաշենքի 1-ին հարկի հետնամասում գտնվող պատուհանը հրել-բացելով՝ մտել դահլիճ, որտեղից բարձրացել 2-րդ հարկ, կոտրել գյուղապետի աշխատասենյակի դռան փականը, սակայն ոչինչ չգողանալով` հեռացել են:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 17-ին, ժամը 14.20-ին, բերման է ենթարկվել 18-ամյա Վ. Մ.-ն, ով խոստովանական բացատրություն է տվել, որ գողությունը կատարել է իր ընկերներ` 16-ամյա Ա. Ա.-ի, Հրանտ Մ.-ի եւ Ալիկ Թ.-ի հետ:
Վ. Մ.-ն եւ Ա. Ա.-ն ներկայացվել են Մասիսի քննչական բաժին, նրանցից վերցվել են բացատրություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հրանտ Մ.-ին, Ալիկ Թ.-ին, ինչպես նաեւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Մասիսի քննչական բաժնում նյութերի նախապատրաստումը շարունակվում է:





























