Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ նոյեմբերի 19-ին, խորհրդարան է եկել՝ պատգամավորների հետ փակ հանդիպման համար:
Հանդիպմանը մասնակցում են ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները, այդ թվում նախագահ Արտակ Զաքարյանը, անդամներ Ալեքսանդր Արզումանյանը, Համլետ Հարությունյանը, ինչպես նաեւ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Սպասվում է, որ հանդիպմանը քննարկվելու է Լավրովի երեւանյան այցը: Նշենք, որ խոսակցություններ են պտտվում, որ այդ այցի շրջանակում քննարկվել են Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր:




























