Պետությունը կների 2014-15-ին կարկուտից տուժած ֆերմերների հացահատիկի պարտքը: Այդ մասին որոշում է ընդունվել նոյեմբերի 19-ի կառավարության նիստին:
Ինչպես հայտնել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, դուրս կգրվի Շիրակի 34 եւ Լոռու 10 գյուղի սերմնացու հացահատիկի պարտքը: Մասնավորապես, 2013 – 14 թթ-ին Շիրակի մարզին հատկացվել է 1905 տ, որի գումարը կազմել է 304,8 մլն դրամ (մոտ 630 հազար դոլար), Լոռու մարզին` 214 տ, 34,1 մլն դրամ արժողությամբ: Պարտքերը դուրս են գրվում կարկուտի պատճառով, որից տուժել են վերոհիշյալ գյուղերը:





























