ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հերթական մեկնաբանությունը հասարակությունը կարող է կարդալ վաղը։ Այս մասին նոյեմբերի 19-ին՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փակ նիստից հետո, խորհրդարանում լրագրողներին հայտնել է Էդվարդ Նալբանդյանը։

Հարցին, թե քննարկվել է արդյոք Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը, նախարարը պատասխանել է. «Բնականաբար։ Ինչպե՞ս կարելի է խոսել արտաքին քաղաքականության հարցերից եւ չանդրադառնալ Ղարաբաղին։ Քննարկվել են բոլոր հարցերը»։ Նրա խոսքով՝ քննարկվել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի  հարցը (որտեղ պետք է քննարկվի  հակահայկական բովանդակությամբ զեկույցը)։