Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը Եվրամիության ու Եվրասիական տնտեսական միության փոխգործակցության մասին առաջարկությամբ նամակ է ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ԵՀ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունը:

«Երկուշաբթի G20-ի շրջանակում նախագահ Պուտինի հետ կարճատեւ զրույցից հետո Յունկերը նամակ է ուղարկել ՌԴ նախագահին»,- ասված է հաղորդագրությունում:

ԵՀ ներկայացուցչի խոսքով, «նամակում Յունկերը պատրաստակամություն է հայտնել դիտարկել ԵՏՄ-ի հետ փոխգործակցության հնարավորությունը՝ անդամ-պետությունների հետ խորհրդակցությունների ռեժիմի սահմանված կարգի շրջանակում եւ Մինսկի համաձայնությունների իրականացման համապատասխանեցման դեպքում»: