Տավուշի մարզի Մովսես գյուղում սեպտեմբերի 18-ին սպանված Դերենիկ Պապյանի փոխարեն Բերդի տարածաշրջանի զինկոմ է նշանակվել Գագիկ Խաչատրյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին զինկոմիսարիատից:
Նրանց փոխանցմամբ՝ Գագիկ Խաչատրյանը փոխգնդապետ է, նախկինում աշխատել է Պաշտպանության նախարարությունում:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2015թ. սեպտեմբերի 18-ին ժամը 21:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Մովսես գյուղում վիճաբանության ժամանակ, 41-ամյա Արթուր Մկրտումյանն իր 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացանով կրակել է Դերենիկ Պապյանի պարանոցին, ինչի հետեւանքով վերջինս մահացել է:
Արթուր Մկրտումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորվել է:





























