ՌԴ ԱԳՆ նոր մարտահրավերների եւ սպառնալիքների հարցերով դեպարտամենտի ղեկավար Իլյա Ռոգաչովը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ ռուսական կողմը ԱՄՆ-ից А321 ռուսական օդանավի պայթյունի մասին որոշ տեղեկություններ է ստացել։
«Որքանով ես գիտեմ, օդանավի մասին ամերիկյան կողմը մեզ որոշ տեղեկություններ է տվել, որով զբաղվում են իրավասու մարմինները։ Այդ ողբերգության հանգամանքները մշտապես քննարկվում են նաեւ բրիտանական կողմի հետ»,- ասել է նա։





























