Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի այն հայտարարությունը, թե պաշտոնից ազատվելու դեպքում ինքը կանցնի ընդդիմության շարքերը, կոռեկտ չեն։ Այս մասին «112 Ուկրաինա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին։
«Ես այսօր վարչապետից լսեցի, թե ինչպես է նա ասում, որ եթե իրեն դավաճանեն եւ հանեն պաշտոնից, ինքը եւ իր խմբակցությունը կդառնան ընդդիմություն։ Չի կարելի սեփական երկիրը պատանդ վերցնել պաշտոնի համար։ Պաշտոնի համար չեն մարդիկ զոհվել»,- նշել է Սահակաշվիլին։
Նա հավելել է, թե կարեոր չէ՝ ով է պաշտոնը զբաղեցնում՝ Յացենյու՞կը, թե՞ մեկ ուրիշը, դա ոչ կոռեկտ հայտարարություն է ցանկացած պաշտոնյայի համար։





























