Հրազդան քաղաքի Միկրոշրջան 32 շենքի 18 բնակարանում նոյեմբերի 12-ին տեղի ունեցած ուժեղ պայթյունից տուժած 68-ամյա Էլզա Մանուչարյանի առողջական վիճակը վատացել է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, NEWS.am-ին տեղեկացրին Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնից՝ նշելով, որ Էլզա Մանուչարյանի առողջական վիճակը նոյեմբերի 19-ին ավելի է ծանրացել, դեռ դրական տեղաշարժ չկա:

Նշենք, որ դեպքի առթիվ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` պարզվել է, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 32 շենքի 18 բնակարանում հրդեհն առաջացել է գազի բալոնի պայթյունից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 68-ամյա Էլզա Մանուչարյանն ու Սարմեն Հակոբյանը 1 եւ 3-րդ աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 12-ին, Հրազդանի բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով Հրազդան քաղաքի Միկրոշրջան 32 շենքի 18 բնակարանի բնակիչ, 21-ամյա Սարմեն Հակոբյանին եւ նշված բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվող 68-ամյա Էլզա Մանուչարյանին տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխել են Հրազդանի բժշկական կենտրոն, այնտեղից էլ Երեւան՝ Այրվածքաբանական կենտրոն: