Գերմանիայի Քյոլն քաղաքում ուրբաթ երեկոյան անհայտ անձը կրակ է բացել բարերից մեկում, որի հետեւանքով մահացել է մեկ մարդ, վիրավորվել՝ 5-ը։ Ոստիկանությունը ձերբակալել է 2 կասկածյալի, եւս 3-ին որոնում են, գրում է Kolner Stadt Anzeiger թերթը։
Պարբերականի տվյալներով՝ հրաձգությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 02։45-ին (Երեւանի ժամանակով 05։45) No name հաստատությունում՝ քաղաքի պատմական կենտրոնից ոչ հեռու։ Սրճարանը փակ էր վերանորոգման համար, սակայն ներսում եղել է սեփականատերն ու առնվազն 5 մարդ։
«Դուռը բացվել է, եւ կրակոցներ են լսվել բարի առաջ, հնարավոր է եւ հենց ներսում»,- ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Ալեքսանդր Շվարցերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները քաղաքի լցակայաններից մեկում հայտնաբերել են Porsche մակնիշի մեքենան, որի մեջ եղել են 2 կասկածյալները, եւ տեղափոխել ոստիկանական բաժանմունք։





























