Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Իտալիա կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարել է , որ ամբողջ աշխարհը պետք է ցույց տա, որ չի վախենում ահաբեկչական սպառնալիքից եւ համատեղ ջանքերով պայքարի ահաբեկչության դեմ, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Պորոշենկոն նշել է, որ Ֆրանսիայում ահաբեկչությունը ոչ միայն հանգեցրել է անմեղ զոհերի, այլեւ խափանել խաղաղ կյանքը եւ ցանկացած այլ վայրում ողբերգության կրկնման վտանգ ստեղծել:

«Ցնցված եմ, թե ինչպես էին ֆրանսիացիները գրել. «Մենք չենք վախենում» եւ երգում էին «Մարսելյեզը»: Սա այն ուղին է, որով պետք է գնան Ֆրանսիան, Եվրոպան: Մենք միասին ենք մեկ հակաահաբեկչական կոալիցիայում»,-ընդգծել է Ուկրաինայի նախագահը:

Նա վստահ է, որ ահաբեկչությանը հաղթելու համար աշխարհը պետք է «ամուր միասնություն» ստեղծի: Պորոշենկոյի կարծիքով, ահաբեկչական գրոհներից հետո Եվրոպան ավելի ուժեղ պետք է դառնա: