«Իսլամական պետության» զինյալները խաղաղ բնակիչներին օգտագործում են որպես «կենդանի վահան» Մեծ Բրիտանիայի հասցրած ավիահարվածներից պաշտպանվելու համար, գրում է The Telegraph-ը։

Ծայրահեղականները դիտավորյալ թաքնվում են քաղաքացիական շինություններում եւ խաղաղ բնակչության շրջանում, որպեսզի խուսափեն ռմբակոծումներից։

Հոդվածագիրը նշում է, որ այդ մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ պարբերականը տեղեկություններ է ստացել Մեծ Բրիտանիայի թագավորական ՌՕՈւ դրոնների բազայի մասին։ Հրամանատարների հայտարարությունների համաձայն՝ բրիտանական կործանիչները հարվածներ են հասցնում գրոհայինների դիրքերին արդեն մի քանի շաբաթ, փոխանցում է Gazeta-ն։

«Մենք հետեւում ենք, թե ինչպես են մեր թիրախում գտվող զինյալները մտնում շենքերը, եւ սպասում ենք, մինչեւ դուրս գան։ Մենք հետեւում ենք նրանց անօդաչուների միջոցով»,- ասել է թագավորական ՌՕՈւ սպաներից մեկը։

Նշենք, որ այս տարվա առաջին կեսին Մեծ Բրիտանիային Իրաքում գնդակոծել է ԻՊ 155 թիրախ եւ 4 ռումբ նետել։