Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր՝ նոյեմբերի 20-ին, աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետն այցի ընթացքում մի շարք հանդիպումներ կունենա Հայ Առաքելական եկեղեցու, համայնքում գործող քաղաքական կուսակցությունների և որոշ կազմակերպությունների տեղի ներկայացուցիչների հետ, կայցելի հայկական վարժարաններ և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսարան:

Հանդիպումներ են նախատեսվում նաև որոշ անհատ բարերարների հետ, իսկ նոյեմբերի 26-ին Արայիկ Հարությունյանը կմասնակցի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին: