Հայաստանի՝ 2016թ. պետբյուջեի նախագծում չափազանց քիչ են կապիտալ ծախսերը։ Այս մասին նոյեմբերի 20-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։
Նրա խոսքվ՝ բյուջեի ծախսերում կապիտալ ծախսերի բաժինը ընդամենը 9.4 տոկոս է։ Դա երկար տարիներ շարունակ ամենացածր ցուցանիշն է։ 2008թ. բյուջեում կապիտալ ծախսերը կազմել են 20 տոկոս։ «Մեր բյուջեն լուծում է միայն ընթացիկ խնդիրները։ Թոշակներ, նպաստներ, աշխատավարձեր, դրանք միայն այսօր գոյատեւելու միջոցներ են։ Իսկ որքա՞ն ենք մենք ծախսում ապագայի համար, որպեսզի զարգանանք։ Այսօր դա մեզ համար մեծ խնդիր է»,- նշել է Վարդանյանը։





























