Մալիի մայրաքաղաք Բամակոյում ահաբեկիչները գրոհել են Ռեդիսոն հյուրանոցը, որտեղ հիմնականում բնակվում են տարբեր կազմակերպություններում աշխատող եվրոպացիներ։ Այս պահին զինյալները շարունակում են գնդակոծել հյուրանոցը, ոստիկանությունը շղթայել է թաղամասը։ Ամենուր կրակոցներ են լսվում։ Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան, փոխանցում է France Info-ն։
Հյուրանոցում է գտնվում Ֆրանսիայի պատվիրակությունը, ինչպես նաեւ մեծ թվով իմամներ, որոնք պետք է մասնակցեն արմատական իսլամի դեմ ուղղված համաժողովին:





























