Ի տարբերություն Հայաստանի այլ քաղաքական ուժերի՝ ՀՅԴ-ն միշտ կողմ է եղել խորհրդանշական կառավարման ձեւին։Այս մասին նոյեմբերի 20-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։
«Ժամանակին ՀՀԿ-ն, որն իհարկե այլ ՀՀԿ էր, մեզ հետ նման սահմանադրական նախագծի համահեղինակներից էր։ Նրանց տեսակետը հետո փոխվեց»,- ասել է նա՝ նկատի ունենալով, որ 1995թ.ՀՀԿ-ն, համագործակցելով ՀՀՇ-ի հետ, առաջ քաշեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով վառ արտահայտված նախագահական կառավարման համակարգ հաստատվեց։
Վարդանյանի խոսքով՝ ՀՅԴ-ն առաջարկում էր անցում կատարել խորհրդարանական հանրապետության եւ ներկայիս սահմանադրական բարեփոխումների քննարկման ամենասկզբից՝ 2013թ.-ից, կողմ էր արտահայտվում։
«Ակնհայտ է, որ պայմանականորեն վերցրած երկրի 15 խնդիրներից ներկայիս համակարգի կատարելագործումը կլուծի 4-5ը, իսկ խորհրդարանական համակարգի անցնելու դեպքում՝ 10-11-ը։ Իսկ մենք ջանում ենք դա ապացուցել մեր քաղաքացիներին, որոնց հետ շատ ակտիվ հանդիպումներ ենք ունենում»,- ասել է Վարդանյանը։





























