Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ անհրաժեշտ է փոխել ԵՄ հիմնարար համաձայնագրերը՝ միգրացիոն խնդիրները լուծելու համար, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Օրբանի խոսքով, բարեփոխման կարիք ունի ոչ միայն Շենգենյան համաձայնագիրը, այլեւ այլ օրենքներ:
Նա նաեւ ընդգծել է, որ միգրացիոն ճգնաժամը եւ ահաբեկչական մեծ սպառնալիքը անվտանգության միջոցառումները եւ սահմանների վերահսկողությունն ուժեղացնելու անհրաժեշտություն են առաջացրել: Հունգարիայի վարչապետի խոսքով, եվրոգոտու վերջին ճգնաժամը առիթ է, որպեսզի վերանայվի նաեւ դրամավարկային քաղաքականությունը:





























