Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի մոտակա տարածքում ժամանցային վայրեր կառուցելն անթույլատրելի է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ծիծեռնակաբերդի հուշարձանի համահեղինակ Սաշուր Քալաշյանը:
«Խաղատունը, ջրավազանները մեկ այլ տեղ թող կառուցեն, այստեղ այգին է վերացվում, չմոռանանք: Խախտվել է քաղաքաշինության օրենսդրության 6-րդ գլխի 14-րդ հոդվածը եւ գլուխն ամբողջությամբ, որտեղ ասվում է, որ այդ կարգի որոշումներ ընդունելուց առաջ պետք է իրազեկել հանրությանը եւ քննարկումներ անել»,-ասաց նա:
Սաշուր Քալաշյանը նշեց, շուրջ 10 տարի է նմանատիպ խնդիրների առնչվելիս տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարությանը:
«Սակայն, ականատես ենք լինում, որ մշակույթի նախարարության զորությունը բավարար չէ մշակութային օբյեկտները պահպանելու հարցում»,-ասաց նա:
Իսկ ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը խորհուրդ տվեց այն մարդկանց, որոնք ցանկանում են մարդկանց օգնել այն մարդկանց, որոնք ցանկանում են Երեւանում բիզնես ունենան եւ «օժանդակել» մարզահամերգային համալիրի կայացմանը, պարտադիր չէ, որ այնտեղ հյուրանոց կառուցեն, կարող են այն քաղաքի այլ տարածքում կառուցել:





























