Ադրբեջանում մասնավոր տանը հրդեհի ժամանակ մանկահասակ երեխա է ողջ-ողջ այրվել: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ողբերգությունը տեղի է ունեցել Ալիհասիմլի գյուղում: Կրակը բռնկվել է 108 քմ մակերեսով սենյակում եւ արագ տարածվել: Կրակներում այրվել է տանտիրոջ 1,5 տարեկան երեխան, որը քնած է եղել այդ պահին:
Դեպքի վայր ժամանած հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի այլ սենյակներ, սակայն տան մի հատվածն ամբողջությամբ այրվել է:
Նախնական տեղեկություններով, հրդեհի պատճառը եղել է սենյակում դրված փայտի վառարանը: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:
































