Անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը պայթյունի սպառնալիքի պատճառով Բելգիայի հարավային դաշնային շրջանի` Վալոնիայի մայրաքաղաք Նամյուրի Արդարադատության պալատից տարհանել են աշխատակազմին եւ այցելուներին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Soir թերթին:
Ոստիկանությունը հայտնել է, որ դատարանի շենքի ստուգումը մոտ մեկ ժամ կտեւի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Փարիզում նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների հետ կապված` սպառնալիքի վերլուծության համակարգմամբ զբաղվող բելգիական մարմինը թագավորության տարածքում ահաբեկչության սպառնալիքի մակարդակը նոյեմբերի 16-ին երկուսից երեքի է բարձրացրել (ահաբեկչական գործողության սպառնալիքը հնարավոր է եւ հավանական):





























