Ադրբեջանը փորձում է ղարաբաղյան հակամարտության լուծումն իրեն հարմար կազմակերպություն տեղափոխել: Այս մասին նոյեմբերի 20-ին Ազգային ժողովում հայտնել է Հայաստանի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության բանակցություններում միջնորդությունը հատկացված է ԵԱՀԿ Միսնկի խմբին, որը ներառում է Ռուսաստանին, Ֆրանսիային ու ԱՄՆ –ին՝ համաշխարհային մեծության տերություններին, որոնք բավականաչափ ազդեցություն ունեն Հարավային Կովկասի վրա: Բանակցությունները մեկ այլ կազմակերպություն փոխադրելու Ադրբեջանի փորձերի պատճառը ներքաղաքական խնդիրներն են այդ երկրում, որտեղ վերջերս խորհրդարանական ընտրություններ էին: «Դրա պատճառով Ադրբեջանը փորձում է հարցը մի կազմակերպություն փոխադրել, որտեղ շատերին իր կողմն է քաշել: Աստված մի արասցե, որ մենք էլ նման խնդիրներ ունենանք ու նման անհրաժեշտության առաջ կանգնենք»,- ամփոփել է Բաղդասարյանը:





























