Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր նահանգի Հանի եւ Լիջե շրջանների 26 թաղամասերում փողոց դուրս գալու արգելք է սահմանվել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որ PKK-ի զինյալների դեմ գործողություններ իրականացնելու համար Լիջե եւ Հանի շրջանների 26 թաղամասերում նոյեմբերի 20-ի առավոտյանից փողոց դուրս գալու արգելք է սահմանվել մինչ հաջորդ հայտարարությունը։
Նշենք, որ փողոց դուրս գալու արգելքի ժամանակ ոստիկաններն ու զինվորականները կրակում են ցանկացած շարժվող կետի վրա։ Այս ընթացքում քրդական տարբեր բնակավայրերում կիրառված փողոց դուրս գալու արգելքի ժամանակ սպանվել են բամզաթիվ կանայք, ծերեր ու երեխաներ։





























